Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Կանանց ու աղջիկների գեղասահքի մրցակցությունից դուրս ռուսական դպրոցը

Կանանց ու աղջիկների գեղասահքի մրցակցությունից դուրս ռուսական դպրոցը
16.10.2018 | 02:06

Ռուս գեղասահորդ Ալեքսանդրա Տրուսովան փառահեղ ավարտեց մրցելույթները պատանեկան գրան պրիի մրցաշարերում: Այդ շարքից ավարտականը մեզ մոտ էր, Երևանում, անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի անունը կրող մարզադպրոցում: Գլխավոր եզրափակչի (այն անցկացվելու է կանադական Վանկուվեր քաղաքում, դեկտեմբերի 5-9-ին) փորձաքննությունից առաջ Էթերի Տուտբերիձեի տասնչորսամյա սանը ազատ ծրագրում սահմանեց աշխարհի պատանեկան նոր ռեկորդ՝ հավաքելով 146,81 միավոր:

Սակայն սա էլ գլխավորը չէ:
Այս անգամ նրա կատարած քառապտույտ լուտցն անթերի էր, ու մրցավարները հաշվեցին այն: Այս պատմական ցատկից զատ (առաջին անգամ այն կատարվեց սահորդների միջազգային ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող մրցաշարում, այնպես որ Երևանն ընդմիշտ մնաց աշխարհի ռեկորդների գրանցամատյանում ու մասնավորապես մարզուհու հուշերում) նրա զինանոցում են երկու կրկնակի աքսելը, եռապտույտ ֆլիպի կասկադը, եռապտույտ ֆլիպի ու եռապտույտ տուլուպի կասկադը, եռապտույտ լուտցի-եռապտույտ ռիտբերգերի, եռապտույտ տուլուպի ու սալխովի կասկադը, ինչպես նաև եռապտույտ ֆլիպը:
Այս ամենը մենք հիշատակում ենք նրա համար, որ մարզաձևից քիչ թե շատ գաղափար ունեցող ընթերցողը հասկանա, թե ինչ գերբարդ տեխնիկական հնարքների է տիրապետում այս հրաշամանուկը:


Ինչ վերաբերում է նրա ամբողջական ելույթին, ապա ավելի վաղ Տրուսովան 74,19 միավորով հաղթել էր կարճ ծրագրում; Հանրագումարում նրա հավաքած 221 միավորն էապես շատ է երկրորդ հորիզոնականում հայտնված ու դարձյալ ռուս մարզուհի Ալյոնա Կանիշևայի հավաքած 187,55 միավորից: Եռյակը եզրափակել է Ճապոնիայի ներկայացուցիչ Յուանա Իոյոկոն:
Երևանյան մրցաշարում Տրուսովան ու Կանիշևան նվաճեցին պատանեկան գրան պրիի եզրափակիչ փուլի երկու թափուր տեղերը: Ուշագրավ է, որ եզրափակչի վեց տեղերից հինգը զբաղեցրել են ռուս գեղասահորդները: Մնացած երեքից երկուսը՝ Աննա Շչերբակովան ու Ալյոնա Կոստորնայան, նույնպես Տուտբերիձեի սաներն են, իսկ այս հուլիսին Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիա փոխադրված Անաստասիա Տարականովան Էթերի Տուտբերիձեի նախկին սանն է:


Ավելորդ չհամարենք տեղեկացնել, որ գրան պրիի եզրափակչի վեցերորդ մարզուհին Հարավային Կորեան ներկայացնող Կեմ Իե Լիմն է: Ի միջի այլոց, եզրափակչի առաջին պահեստային գեղասահորդը նույնպես ռուս է. Աննա Տարուսինան Սերգեյ Դավիդովի սանն է: Ահա ռուսական մարզուհիների այսպիսի պառահեղ կոհորտա պատանեկան գեղասահքում: Իսկ եթե այս ամենին ավելացնենք և օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովային ու Եվգենյա Մեդվեդևային (մեր հայրենակցուհին օլիմպիական խաղերից հետո հեռացավ Տուտբերիձեից), ովքեր տոն են տալիս մեծահասակների մրցաշարերում, ապա դժվար չի լինի պատկերացնել, թե ինչ ահռելի թռիչք է կատարել մասնավորապես կանանց գեղասահքը Ռուսաստանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ